«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ դարպասապահ Անդրե Օնանան թիմ կվերադառնա հինգշաբթի օրը՝ փետրվարի 1-ին։
Ֆուտբոլիստը Կամերունի հավաքականի կազմում մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Կամերունցիները դուրս մնացին 1/8-րդ եզրափակչում՝ զիջելով Նիգերիային (0-2)։
Աֆրիկայի գավաթի խաղարկությունում Օնանան մասնակցել է մեկ հանդիպման՝ մրցաշարի խմբային փուլում Սենեգալի դեմ (1-3)։