Բրունո Գիմարաեշը կարող է տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ն նախնական բանակցություններ է վարել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական գրանդը վստահ է, որ պայմանագիր կկնքի 26-ամյա ֆուտբոլիստի հետ, ով վերջերս եղել է Փարիզում։ Ֆուտբոլիստին կարելի է գնել 100 միլիոն ֆունտով, դա նախատեսված է Պրեմիեր Լիգայի ակումբի հետ նրա գործող պայմանագրում։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։