Sport. Հայտնի են Չավիին փոխարինելու հինգ թեկնածուների անունները

Իսպանական Sport.es-ը ներկայացրել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում Չավիին փոխարինելու հավակնորդներից բաղկացած հինգ թեկնածուների ցուցակը։

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում Չավիին փոխարինելու թեկնածուները՝ ըստ Sport.es-ի.

  1. Տիագո Մոտա (Բոլոնիայի գլխավոր մարզիչ);
  2. Ռաֆայել Մարկես (Բարսելոնա Բ-ի մարզիչ);
  3. Ջովանի վան Բրոնկհորստ (Ռեյնջերսի նախկին մարզիչ);
  4. Միշել Սանչես (Ժիրոնայի գլխավոր մարզիչ);
  5. Իմանոլ Ալգուասիլ (Ռեալ-Սոսյեդադի գլխավոր մարզիչ)։

Հիշենք, որ երեկ Լա Լիգայում «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո (3-5) Չավին այս մրցաշրջանի ավարտից հետո հայտարարեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։

Մասնագետը թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։ Նրա գլխավորությամբ կատալոնական ակումբը նվաճեց երկու գավաթ՝ Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը։