«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի կարողացել զսպել էմոցիաները Լա Լիգայի 22-րդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպման վերջնամասում։
3:3 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների, նշանակվեց 11 մետրանոց, սակայն VAR-ը վերանայելուց հետո որոշումը փոխվեց, մրցավարը չեղարկեց 11 մետրանոցը։
Չավին շրջվեց դեպի տեսախցիկը և բղավեց. «Սա ամոթ է։ Ամոթ։
Դրանից հետո թիմը երկու գոլ բաց թողեց և պարտվեց 5:3 հաշվով։