«Յուրգորդենի» կիսապաշտպան Լուկաս Բերգվալը շուտով կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։
Լրագրող Ջանլուիջի Լոնգարին պնդում է, որ կատալոնական ակումբը մեծացրել է 17-ամյա կիսապաշտպանի համար նախկին առաջարկը, որը կազմում էր չորս միլիոն եվրո։ Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է Բերգվալի համար վճարել յոթ միլիոն եվրո գումարած բոնուսներ։
Հաղորդվում է, որ գործարքը մոտենում է ավարտին: