Վիկտոր Օսիմհենը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ հարձակվող Վիկտոր Օսիմհենը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։

25-ամյա նիգերիացին նախորդ ամիս երկարաձգեց պայմանագիրը «Նապոլիի» հետ, սակայն, ըստ լուրերի, գործարքը ներառում է 130 միլիոն եվրո ազատման կետ:

«Օսիմհենի հեռանալու մասին հայտնի էր դեռ ամառվանից, մեր բանակցությունները ընկերական էին, այլապես այդքան երկար չէին լինի»,- Օսիմհենի խոսքերն է մեջբերում The Sun-ը։