Յուրգեն Կլոպը կարող է փոխարինել Չավիին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայում» կարող է փոխարինել Չավիին։

Աղբյուրի համաձայն՝ Կլոպին հրավիրելը միշտ եղել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի երազանքը, սակայն այս տարբերակը նախկինում երբեք լրջորեն չի դիտարկվել՝ կապված 56-ամյա գերմանացու՝ «Լիվերպուլի» հետ պայմանագրի հետ:

Չավին «Բարսելոնան» մարզում է 2021 թվականից։ Այս մրցաշրջանում ակումբը 20 խաղից հետո 44 միավորով երրորդն է Լա Լիգայում։

Հունվարի 26-ին Կլոպը հայտարարեց մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին։

Գերմանացի մասնագետը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ Նրա գլխավորությամբ մերսիսայդցիները նվաճեցին յոթ գավաթ՝ մեկական անգամ նվաճելով Պրեմիեր Լիգան և Անգլիայի Գավաթը, Լիգայի Գավաթը, Սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը: