Այս պահերին Ա Սերիայում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունում է «Ուդինեզեին»: «Բերգամասկների» հարձակվող Ջանլուկա Սկամական գրեթե երեք ամսվա ընթացքում առաջին անգամ գոլ խփեց Իտալիայի առաջնությունում։
Առաջին խաղակեսի վերջնամասում ավելացված ժամանակում Ջանլուկան իր թիմի առավելությունը հասցրեց երկու գնդակի։
Վերջին անգամ Սկամական Ա Սերիայում գոլ է խփել նոյեմբերի 4-ին՝ «Ինտերի» դեմ խաղում (1:2):