«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն պատասխանել է «կարմիր սատանաների» կազմում իր ապագայի վերաբերյալ հարցին.
«Ես այն մարդկանց տեսակն եմ, ով կենտրոնանում է կարճաժամկետ նպատակների վրա: Մենք պետք է շարունակենք աճել և հասնել հաղթանակների, քանի որ գավաթներ նվաճելը իսկապես կարևոր է։
Այս պահին ամեն ինչ զարմանալի է։ Առաջին իսկ օրվանից ինձ հաճելի զգացի ակումբում՝ թե՛ գործընկերների, թե՛ երկրպագուների շրջանում: Ես այնքան սեր եմ ստացել՝ խաղադաշտում և դրանից դուրս: Դա եզակի և կախարդական փորձ էր, որն ինձ անհրաժեշտ էր: Ես շատ երջանիկ եմ Մանչեսթերում»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։