Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) բողոքարկման կոմիտեն չեղարկել է Մարոկկոյի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագիի որակազրկումը։
48-ամյա մասնագետը որակազրկվել է չորս խաղով Կոնգոյի ԴՀ պաշտպան Չանսել Մբեմբայի հետ Աֆրիկայի Ազգերի Գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում ծեծկռտուքից հետո։ Հունվարի 21-ին կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Այսպիսով, Ռեգրարին Աֆրիկայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ Հարավային Աֆրիկայի դեմ խաղում, կկարողանա գլխավորել Մարոկկոյի հավաքականին տեխնիկական գոտուց։ Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ հունվարի 30-ին։