1990-ականների լավագույն մարզիչները

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գլխավորել է 1990-ականների լավագույն մարզիչների վարկանիշը՝ ըստ FourFourTwo ամսագրի։

Ցուցակի երկրորդ տեղում Յոհան Կրույֆն է, ով գլխավորել է «Այաքսը» և «Բարսելոնան»: Լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիո Կապելոն, ով մարզել է «Միլանը», «Ռեալը», «Ռոմա», «Յուվենտուսը», Անգլիայի և Ռուսաստանի հավաքականները:

Ամբողջական FourFourTwo վարկանիշը, որը ներառում էր 32 մասնագետ, կարող եք դիտել այս հղումով։