Օրիոլ Ռոմեուն չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից

«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ չնայած խաղաժամանակի սղությանը, հայտնում է Mundo Deportivo-ն։

32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բեշիքթաշը»։ Այնուամենայնիվ, Ռոմեուն մտադիր չէ տեղափոխվել Թուրքիա, քանի դեռ ակումբը հիմնավոր առաջարկ չի արել: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նույնպես դեմ է Ռոմեուի հեռանալուն՝ թիմի խորության հետ կապված խնդիրների պատճառով:

Ռոմեուն «Բարսելոնա» է տեղափոխվել «Ժիրոնայից» 2023 թվականի հուլիսին: Տրանսֆերային գումարը կազմել է 3,4 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 3 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Ռոմեուն անցկացրել է 21 հանդիպում (1130 րոպե) և կատարել մեկ գոլային փոխանցում։