Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։ Միակ գոլը խփեց Մեմֆիս Դեպայը։
««Սևիլիան» լավ էր պահում գնդակը, և ժամանակի ընթացքում նրանք ավելի լավ էին զգում: Բացառությամբ առաջին խաղակեսում նշանակված 11 մետրանոցի, մենք անհրաժեշտ պահերը չստեղծեցինք։ Երկրորդ խաղակեսում մենք այլ արագություն ունեինք, սկսեցինք վտանգներ ստեղծել և ռիսկի դիմել, կազմի փոփոխությունները, հատկապես Կորեան և Մեմֆիսը, մեզ տվեցին անհրաժեշտ արագությունը, և հասանք այն արդյունքին, որը ցանկանում էր ամբողջ մարզադաշտը։
Բոլորիս համար դժվար է լինելու։ Երկու խաղ, թե մեկ կիսաեզրափակիչ. Պատասխանը պարզ է։ Եթե խաղում ենք տանը, ինձ դուր է գալիս մեկ հանդիպում, եթե արտագնա խաղում, ապա երկու խաղ ավելի լավ է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։