«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել Չավիի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում իսպանացի մասնագետ Չավիի ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Sport-ը, «Բարսելոնան» շուտով չի հեռացնի Չավիին: Մարզիչը թիմի հետ կաշխատի առնվազն մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ավարտվել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում «Ատլետիկը» ընդունել էր «Բարսելոնային»: Հանդիպումը տեղի ունեցավ Բիլբաոյում, Սան Մամես մարզադաշտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով լրացուցիչ ժամանակում՝ 4:2 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով։ Չավիի թիմը երկու անգամ բաց թողեց լրացուցիչ ժամանակում և ավարտեց իր մասնակցությունը մրցաշարին։ Նշենք, որ կատալոնական ակումբը ռեկորդակիր է Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթանակների քանակով (31):