«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող նոր ֆուտբոլիստներ գնել այս ձմռանը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի նախատեսում նոր ֆուտբոլիստներ գնել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ ակումբը խնդիրներ ունի տրանսֆերային ֆեյր-փլեյի հետ կապված։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն, բացի տրանսֆերներից, «կարմիր սատանաները» նույնպես չեն կարողանա խաղացողներ վարձակալել։ Մանկունիացիների համար նման սահմանափակումները պայմանավորված են նրանով, որ նրանց ֆինանսները խստորեն սահմանափակված են շահույթի և կայուն զարգացման կանոններով։

Նաև «Մանչեսթեր Յունայթեդը» մտավախություն ունի, որ լրացուցիչ գումար ծախսելու դեպքում կարող է հայտնվել «Էվերթոնի» նման իրավիճակում, որին ֆինանսական կանոնները խախտելու համար 10 միավոր է հանվել։

Նշենք, որ «կարմիր սատանաների» տրանսֆերային մնացորդն այժմ բացասական է (- 147 մլն եվրո): Միևնույն ժամանակ, Պրեմիեր Լիգայի կանոնները թույլ են տալիս հասնել միայն 120 միլիոն եվրոյի սահմանաչափին: