«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ուրբաթ օրը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը, դեռ չգիտի, թե երբ կվերադառնա մարզչական աշխատանքի։
Մասնագետը նաեւ խոստացել է, որ երբեք չի աշխատի այլ անգլիական ակումբում։
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում։ Բայց հաջորդ տարի ոչ մի ակումբ կամ ազգային թիմ: Ես երբեք չեմ աշխատի այլ անգլիական ակումբում։ Ես խոստանում եմ։ Եթե նույնիսկ ուտելու բան չունենամ, դա չի լինի»։