Իսմայել Բենասերը հերթական անգամ վնասվածք է ստացել

«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը հերթական անգամ վնասվածք է ստացել։

26-ամյա ֆուտբոլիստը չօգնեց Ալժիրի հավաքականին խուսափել ձախողումից Աֆրիկայի գավաթում. թիմն անսպասելիորեն իր խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ վաստակելով ընդամենը երկու միավոր։

Ինչպես հայտնում է Sky Sport-ը, Բենասերի՝ մրցաշարից վերադառնալուն պես անցկացված բժշկական հետազոտությունները նոր վնասվածք են հայտնաբերել։ Այսպիսով, Ստեֆանո Պիոլին չի կարողանա հույս դնել կիսապաշտպանի վրա հունվարի 27-ին կայանալիք Ա Սերիայի «Բոլոնիայի» դեմ առաջիկա խաղում։

Հիշեցնենք, որ Իսմայել Բենասերը խաղադաշտ է վերադարձել միայն դեկտեմբերին՝ անցած գարնանը ստացած ծնկի լուրջ վնասվածքից հետո։