Ալեսանդրո Ֆլորենցի. «Սա պետք է լինի մեր նպատակը»

Իտալական «Միլանը» շարունակում է հանդես գալ երկու մրցաշարում՝ Իտալիայի առաջնությունում, ինչպես նաև Եվրոպայի Լիգայում։

Ակումբի կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին կարծում է, որ իր թիմը պետք է ձգտի հաղթել այս մրցաշարում, նույնիսկ եթե այն այնքան հեղինակավոր չէ, որքան Չեմպիոնների Լիգան։

««Միլանը» երբեք չի հաղթել այս մրցաշարում, այդպես չէ՞: Ուրեմն ինչու չհաղթել: Սա պետք է լինի մեր նպատակը»,- ​​Ֆլորենցիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունում «Միլանը» այժմ երրորդն է մրցաշարային աղյուսակում։