Իսկոյին առաջարկ են արել Սաուդյան Արաբիայից

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն հետաքրքրել է Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչներին։

31-ամյա ֆուտբոլիստը դարձել է  «Բետիսի» առանցքային դեմքը։ Ըստ L’Equipe-ի՝ Իսկոյի հաջողություններն աննկատ չեն մնացել. սաուդյան ակումբը, որի անունը չի նշվում, արդեն կապվել է հարձակվողական ոճի կիսապաշտպանի հետ, ով նույնպես հայտնել է իր մտադրությունների մասին «Բետիսին»:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն 27 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների Լիգայի հնգակի հաղթողի տրանսֆերային արժեքը, Transfermarkt-ի փորձագետների կարծիքով, կազմում է 8 միլիոն եվրո։