Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան, ով ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել Լա լիգայի 17-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (4:1), մեկնել է Ավստրիա՝ վերականգնողական գործընթացը շարունակելու, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստը դա արել է ակումբի թույլտվությամբ և լավ վերականգնումը վիրահատությունից մեկ ամիս անց շարունակելու մտադրությամբ։ Սակայն Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայությունը կհետեւի ֆուտբոլիստի առաջընթացին, ով Ավստրիայում կմնա մինչեւ փետրվարի կեսերը։
Մադրիդ վերադառնալուց հետո Ալաբան կկարողանա աշխատել անհատական, առանց հենակների օգնության և կշարունակի առաջադիմել: Սպասվում է, որ այս գործընթացը կավարտվի հունիս-հուլիս ամիսներին, որից հետո նա կսկսի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին։