«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ատլետիկից» կրած պարտությունը (2-4)։
«Մենք փորձեցինք։ Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք հիանալի թիմի դեմ, որը շատ ուժեղ է տանը։ Վիճակահանությունից հետո արդեն ասացի, որ մեր բախտը չի բերել մրցակցի հետ։ Մենք կարող ենք հպարտանալ, որ փորձել ենք։ Այժմ մենք պետք է վերականգնվենք և պատրաստվենք պայքարելու Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ատլետիկի» մրցակիցը կիսաեզրափակիչում կորոշվի վիճակահանության արդյունքներով։ Նախկինում «Ռեալ-Սոսյեդադն» ու «Մալյորկան» հաղթել էին քառորդ եզրափակչի իրենց հանդիպումներում։