Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Ըստ աղբյուրի, եթե «Ռեալը» համոզի Կիլիան Մբապպեին պայմանագիր կնքել ակումբի հետ, ապա Վինիսիուսը կարող է հետին պլան ընկնել։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» կարող է մտածել 23-ամյա բրազիլացուն վաճառելու մասին։

Հիշեցնենք, որ Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։