Լոնդոնյան գրանդը ցանկանում է գնել Կալում Ուիլսոնին

«Չելսին» կարող է փորձել ձեռք բերել «Նյուքասլի» հարձակվող Կալում Ուիլսոնին։ Այս մասին հայտնում է լրագրող Ժակ Թալբոտը։

Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» 31-ամյա խաղացողին գնահատում է 21 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլսոնի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։

Ընթացիկ մրցաշրջանում Ուիլսոնը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։