«Չելսիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով մեկ տարով վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», խոսել է Սաուդյան Արաբիայի առաջնության հեռանկարների մասին։
«Կարծում եմ, որ առաջիկա երկու տարում Սաուդյան Արաբիայի առաջնությունը կլինի աշխարհի լավագույն առաջնություններից մեկը, եթե ոչ լավագույնը։
Սաուդյան բոլոր ակումբները մեծ ջանքեր են գործադրում այստեղ հայտնի ֆուտբոլիստներին գրավելու համար։ Դրանք զգալիորեն բարելավվում են։ Նրանց առաջնությունն ունի բոլոր հնարավորությունները դառնալու աշխարհի լավագույն առաջնությունը»,- Լուկակուի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Այս մրցաշրջանում Լուկակուն «Ռոմայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։