Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է վաճառվել, եթե ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն տեղափոխվի մադրիդյան ակումբ։ Այս մասին հայտնում է Actu Foot-ը X սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի համար աշխարհի լավագույն խաղացողը Մբապպեն է։ Նրա հայտնվելը թիմ Վինիսիուսին հետին պլան կնվազեցնի։
Նշվում է, որ «Ռեալը» կարող է նույնիսկ մտածել աստղային բրազիլացուն վաճառելու մասին։ Ստացված եկամուտը Մադրիդին թույլ կտա ձեռք բերել Մբապպեին նվազագույն ֆինանսական կորուստներով։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում բրազիլացին մադրիդյան ակումբի հետ նվաճել է 10 տիտղոս։