«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Ես հոգնել եմ տեսնել, թե ինչպես են մարզիչները հեռացվում աշխատանքից: Եթե Էրիկ տեն Հագին հեռացնենք, ապա դա կլինի հինգերորդ մարզիչը, որը հեռանում է թիմից վերջին տարիներին։ Սա «Մանչեսթեր Յունայթեդը» չէ։ «Յունայթեդը» միշտ եղել է հավատարիմ ակումբ։ Բայց հիմա այս որակից գրեթե ոչինչ չի մնացել։
Ես թքած ունեմ Էրիկ տեն Հագի վրա։ Ես պարզապես ուզում եմ հավատալ, որ ակումբը վստահում է նրան, և նա կշարունակի աշխատել, քանի որ նախորդ մրցաշրջանում բոլորը միաբերան գովում էին նրան։ Նա իսկապես լավ աշխատանք կատարեց։
Ես հասկանում եմ, որ «Յունայթեդի» երկրպագուները հիասթափված են և նույնիսկ զայրացած: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, թե քանի թիմ ենք ոչնչացրել վերջին տարիներին»,- Էվրայի խոսքերն է մեջբերում Metro-ն։