Պաշտոնական․ «Ուրարտուն» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Ուրարտուն» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկի հետ։

Ողջունում ենք Կրավչուկին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Կրավչուկը հանդես է եկել Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Օլիմպիկ Դոնեցկի», «Վորսկլայի» կազմերում, 2 մրցաշրջան անցկացրել ռուսական առաջին լիգայի Մոսկվայի «Տորպեդոյում»։

26-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել է իռլանդական «Կորկ Սիթի» ակումբից։