«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիի տեղափոխության մասին։

Անգլիական ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը, երիտասարդ կիսապաշտպանը հաջորդ տարին վարձավճարով կանցկացնի «Ռիվեր Փլեյթում»։

Էչևերին «Ռիվեր Փլեյթի» սան է, արգենտինացին ակադեմիայից մինչև հիմնական թիմ է հասել։

Այս մրցաշրջանում Էչևերին անցկացրել է 6 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։