Երեկ՝ հունվարի 24-ին, «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ Անգլիայի լիգայի գավաթի երկրորդ խաղում։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով, սակայն առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ Կլոպի թիմը կարողացավ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ (2-1)։
Այսպիսով, «Լիվերպուլը» հասավ Անգլիայի լիգայի գավաթի 14-րդ եզրափակիչ, ինչը ռեկորդային է Անգլիայի ցանկացած թիմի համար: Մերսիսայդցիները ինը անգամ հաղթել են այս մրցաշարում, ինչը նույնպես ռեկորդային է։
Վճռորոշ փուլում ելույթների քանակով երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 10 անգամ։
Եզրափակչում «Լիվերպուլը» կխաղա Լոնդոնի «Չելսիի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին «Ուեմբլի» մարզադաշտում։