Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն որոշել է հեռանալ փարիզյան ակումբից և պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն ամռանը կտեղափոխվի «Ռեալի» ճամբար, և հիմնական գործոններից մեկն այն էր, որ ֆրանսիացին մադրիդյան թիմի կազմում կկարողանա հաղթել Չեմպիոնների Լիգայում։
Հիշեցնենք, որ Մբապպեով մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը», որը, ինչպես հաղորդվում է, ֆուտբոլիստին արդեն առաջարկել է պայմանագրի պայմանները։ Միաժամանակ հարձակվողին ցանկանում է ձեռք բերել նաև անգլիական «Լիվերպուլը»։
Այս մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։