«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն են ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմմիխի նկատմամբ, հայտնում է լրագրող և ինսայդեր Քրիստիան Ֆալկը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը գրավել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրությունը։ Կիմմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Կիմմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։