Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձ է պահանջում Կիլիան Մբապպեն Մադրիդի «Ռեալից»

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է Մադրիդի «Ռեալում» մեկ մրցաշրջանում վաստակել 70 միլիոն եվրո, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մբապպեի և մադրիդյան ակումբի միջև բանակցություններ են ընթանում ֆուտբոլիստի աշխատավարձի վերաբերյալ։

Նշվում է նաև, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ չէ Մբապպեին նման գումար վճարել՝ իսպանացիները Կիլիանին առաջարկում են ընդամենը 35 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն որոշել է հեռանալ փարիզյան ակումբից և պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։