«Բավարիան» մտադիր չէ մինչ այս մրցաշրջանի ավարտը հեռացնել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Այս մասին հայտնել է լրագրող Քերի Հոուն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունն ու խաղացողները չեն կասկածում 50-ամյա մասնագետի պրոֆեսիոնալ որակների վրա։ «Բավարիան» այս պահին լիովին վստահում է Տուխելին, սակայն ուսումնասիրում է «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոյին հրավիրելու տարբերակը՝ գերմանացու անսպասելի հեռանալու դեպքում։
Տուխելը «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։ Այնուհետեւ գերմանացի մասնագետն այս պաշտոնում անսպասելիորեն փոխարինեց իր հայրենակից Յուլիան Նագելսմանին։ Տուխելը թիմի հետ հաղթել է Բունդեսլիգայի 2022/2023 թթ.։
Ներկա պահին գերմանական Բունդեսլիգայում անցկացրած 18 խաղից հետո Մյունխենի «Բավարիան» 44 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատարը «Բայերն» է, որը 18 տուրերի արդյունքներով ունի 48 միավոր։