Վիկտոր Օսիմհենը ակնարկել է, որ կլքի «Նապոլին»

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է իր կարիերայի ապագա ծրագրերի մասին։ Նիգերիացին ակնարկել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իտալական ակումբից։

«Ես արդեն որոշել եմ, թե որն է լինելու իմ հաջորդ քայլը մրցաշրջանի վերջում։ Ես ամեն ինչ որոշեցի ինձ համար։ Ես ծրագիր ունեմ, հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում անել, գիտեմ, թե ինչ քայլ եմ ուզում անել հետո»,- Օսիմհենի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը։

Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 18 հանդիպում է անցկացրել իտալական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Վերջերս ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը իտալական ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսի վերջը։