Ռումինիայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Լա Լիգայում

Ռումինիայի հավաքականի դարպասապահ Հորատիու Մոլդովանը դարձել է Մադրիդի «Ատլետիկոյի» խաղացող, հայտնում է մադրիդյան թիմի պաշտոնական կայքը։

26-ամյա դարպասապահը 3,5 տարվա պայմանագիր է կնքել։

Մոլդովացին նախկինում հանդես է եկել «Ռապիդում»: Ռումինական ակումբի կազմում նա անցկացրել է 113 հանդիպում, բաց է թողել 125 գոլ և 42 անգամ անառիկ է պահել դարպասը։

Դարպասապահը նաև 8 հանդիպում է անցկացրել Ռումինիայի հավաքականի կազմում։