Ռոմելու Լուկակուն կարող է մնալ «Ռոմայում»

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով մեկ տարով վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայից», կարող է մնալ հռոմեական ակումբում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Ըստ աղբյուրի՝ «Ռոմայի» ղեկավարությունը գոհ է բելգիացի հարձակվողի խաղից և ցանկանում է նրան պահել թիմում։ Միևնույն ժամանակ, հռոմեացիների համար դժվար կլինի վճարել պահանջված գումարը՝ «Չելսին» Լուկակուին գնահատում է 43 միլիոն եվրո, «Ռոման» կկարողանա իրեն թույլ տալ նման տրանսֆեր միայն Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում:

Նշվում է, որ «Ալ-Հիլալը» շարունակում է հավակնել Լուկակուին: Սաուդցիների ներկայացուցիչները կկապվեն բելգիացու հետ առաջիկա ամռանը և նրան կառաջարկեն երկամյա պայմանագիր՝ 30 միլիոն եվրո աշխատավարձով։

Այս մրցաշրջանում Լուկակուն «Ռոմայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։