«Բեշիքթաշի» ղեկավարությունը ծրագրում է գնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին։
Լրագրող Սերժան Դիկմենի տեղեկություններով՝ թուրքական ակումբը պաշտոնական առաջարկ է արել «Բարսելոնայի» խաղացողին։ Հաղորդվում է, որ անձամբ՝ ֆուտբոլիստը, բաց է Թուրքիա տեղափոխվելու համար՝ կատալոնական ակումբում խաղային փորձի բացակայության պատճառով։
Ռոմեուն «Բարսելոնա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ «Ժիրոնայից»։ Այս մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։