«Բավարիան» այս ամառ բանակցություններ կվարի «Բարսելոնայի» հետ մյունխենցիների կիսապաշտպան Յոզուա Կիմմիխի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիները մտավախություն ունեն, որ 2025 թվականին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Կիմմիխը անվճար կմեկնի Իսպանիա։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, արդեն հանդիպել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հետ՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
28-ամյա Կիմմիխը ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։