Առաջիկա ժամերին «Նյուքասլի» և «Բավարիայի» ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու «կաչաղակների» աջ պաշտպան Կիրան Տրիպյեի՝ մյունխենյան ակումբ տեղափոխության պայմանները։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս հանդիպումը կլինի եզրափակիչը ակումբների միջև բանակցային գործընթացում։ Հենց դրա ընթացքում վերջնականապես կպարզվի՝ 33-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի՞ «Բավարիա», թե՞ կմնա անգլիական ակումբում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 11 միլիոն եվրո: