Սիմոնե Ինձագին մարզչական ռեկորդ է սահմանել

«Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին միլանյան թիմի մարզչական ռեկորդ է սահմանել։

Ինչպես հաղորդում է Opta Paolo-ն սոցիալական ցանցերում, Ինձագին դարձավ «Ինտերի» ռեկորդակիրը մարզիչների թվում Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչներում հաղթելու համար (1929/1930 մրցաշրջանից սկսած): Միլանցիների մարզիչն այս ցուցանիշով գերազանցել է Հելենիո Հերերային ու Ռոբերտո Մանչինիին, ովքեր թիմի հետ չորս եզրափակիչ են հաղթել։

Հիշեցնենք, որ ավարտվել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին «Նապոլին» ու Միլանի «Ինտերը»։ Թիմերը խաղացել են «Ալ Ավալ Պարկ» մարզադաշտում (Ռիադ, Սաուդյան Արաբիա): «Ինտերը» 1։0 հաշվով հաղթեց «Նապոլիին»։