«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը Էդեր Միլիտաոյի հետ

Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը 26-ամյա կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյի հետ մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Բրազիլացի պաշտպանը «արքայական» ակումբ է տեղափոխվել 2019 թվականին «Պորտուից»: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 143 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո:

Մադրիդի «Ռեալի» հետ Միլիտաոն նվաճեց ինը տիտղոս՝ մեկ Չեմպիոնների Լիգա, մեկ Եվրոպայի Սուպերգավաթ, մեկ Աշխարհի ակումբային առաջնություն, երկու Լա Լիգայի տիտղոս, մեկ Գավաթ և երեք Իսպանիայի Սուպերգավաթ: