Սուպերլիգայի գլխավոր քարտուղար Անաս Լագրարին ասել է, թե երբ է կազմակերպությունը նախատեսում սկսել մրցաշարը։
«Մենք կարող ենք մրցաշարը սկսել վաղը, բայց նպատակը 2025 թվականի սեպտեմբերին նոր մրցում ունենալն է։ Եվ դա անել Եվրոպայի լավագույն թիմերի, այդ թվում՝ անգլիական ակումբների հետ։ Մի ակումբ, որն արդեն պարտավորվել էր, բայց հետո հայտարարություն էր տարածել հակառակ դիրքորոշման մասին, մեզ ասաց. «Դա ճիշտ նույնն է, երբ դուք հաստատեիք մարզչին և հեռացնեիք նրան հաջորդ շաբաթ: Մենք կարող ենք միասին աշխատել ֆուտբոլը բարելավելու համար»»,- Լագրարիի խոսքերն է մեջբերում ֆրանսիական Ouest France հրատարակությունը:
Լագրարին նաև ընդգծել է, որ երկրպագուները ստիպված չեն լինի ոչ մի լումա վճարել Սուպերլիգայի խաղերը դիտելու համար, այլ հնարավորություն կունենան ամսական 10 եվրո արժողությամբ բաժանորդագրություն վերցնել դրանք առանց գովազդի դիտելու համար։
«Gmail-ն անվճար է, սոցիալական ցանցերն անվճար են, և, այնուամենայնիվ, դրանք մեծ գումարներ են ստեղծում յուրաքանչյուր օգտագործողի համար: Օգտատերերը Ռենում չեն տեսնում նույն գովազդը, ինչ Մադրիդի օգտատերերը»,- ասել է Լագրարին:
2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական դատարանը անօրինական ճանաչեց ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի գործողությունները՝ արգելափակելու Սուպերլիգայի ստեղծումը։
Ավելի վաղ A22 Sports ընկերության մամուլի ծառայությունը, որը զբաղվում է Սուպերլիգայի ստեղծմամբ և կազմակերպմամբ, հայտնել էր, որ իրենք լրացուցիչ երկխոսություն կանցկացնեն ակումբների և լիգաների հետ մրցաշարի ձևաչափի վերաբերյալ։