Սուպերլիգայի գլխավոր քարտուղար Անաս Լագրարին խոսել է մրցաշարին մասնակցելու վերաբերյալ ակումբների հետ բանակցությունների մասին։
«Չեմ ուզում անուններ տալ, որ չհրապարակեմ։ Մենք խոսեցինք մոտ 50 տարբեր ակումբների հետ: Նրանցից մոտ 20-ը շատ ու շատ մոտիվացված են նախագծից: Մենք արդեն ունենք բավականաչափ ակումբներ՝ սկսելու համար»,- Լագրարիի խոսքերն է մեջբերում 90min-ը։
Դեկտեմբերի 21-ին Եվրադատարանը անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի գործողությունները՝ արգելափակելու Սուպերլիգայի ստեղծումը։
2021 թվականի ապրիլին 12 ակումբներ հայտարարեցին մրցաշարի ստեղծման մասին, սակայն շատերը հետագայում հրաժարվեցին այդ գաղափարից։ ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքից հետո նախագիծը կասեցվել է։ 2021 թվականի մայիսին Սուպերլիգան մեղադրեց ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին մրցակցային օրենսդրությունը խախտելու մեջ։