Անգլիական ակումբը կարող է ձեռք բերել «Այաքսի» հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կարող է ձեռք բերել «Այաքսի» հարձակվող Բրայան Բրոբիին: Այս մասին հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խնդրել է ակումբի ղեկավարությանը ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին իսկ օրվանից պայմանագիր կնքել 21-ամյա հոլանդացու հետ։ Սակայն մանկունիանցիների ղեկավարները մարզչին հասկացրել են, որ թիմի բյուջեն ներկայումս սահմանափակ է:

Նշվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վերադառնալ հարձակվողական ոճի ֆուտբոլիստի համար։