«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունն այս շաբաթ բանակցություններ կվարի «Լիլի» հետ 18-ամյա պաշտպան Լենի Յորոյի տրանսֆերի շուրջ։ հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ քննարկելու շատ բաներ կան՝ նվազագույն գինը, որը ցանկանում է «Լիլը», ֆուտբոլիստի զգացմունքներն իր կարճաժամկետ ապագայի վերաբերյալ։ ՊՍԺ-ն ուրախ կլինի որքան հնարավոր է շուտ նրան տեսնել իր թիմում: Սա այն հիմնական ուղերձն է, որը նրանք փորձում են փոխանցել 18-ամյա ֆուտբոլիստին ու նրա շրջապատին։
Ընթացիկ մրցաշրջանում Յորոն «Լիլի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։