Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեին առաջարկել է 10 համարը, որը պատկանում է կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հայտնում է Sports Zone-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» և Կիլիան Մբապպեի ներկայացուցիչների բանակցությունները հանգեցրել են սկզբունքային համաձայնության։ Միևնույն ժամանակ, Մբապպեն ցանկանում է լսել ՊՍԺ-ի վերջին փաստարկները՝ մինչև վերջնականապես հաստատել իր տեղափոխությունը մադրիդյան ակումբ։
Մբապպեն ՊՍԺ-ում խաղում է 2018 թվականից։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականին։