«Մանչեսթեր Սիթին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Կևին դե Բրույնեի հետ

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ՝ Սաուդյան Արաբիայի խաղացողի նկատմամբ հետաքրքրության պատճառով։

Ինչպես հաղորդում է Mirror-ը, անգլիական ակումբը ցանկանում է պաշտպանվել իր առաջատարի հնարավոր հեռանալուց։ «Սիթիի» ղեկավարությունը նախատեսում է ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել մինչև 2026 թվականը։

Նշվում է, որ բելգիացու աշխատավարձը, եթե նա տեղափոխվի Սաուդյան Արաբիա, կարող է լինել շաբաթական 1 միլիոն եվրոյից ավել՝ գրեթե երեք անգամ ավելի, քան «Մանչեսթեր Սիթիում»: