Հունվարի 21-ին «Յուվենտուսը» հյուրընկալվելիս հաղթել է «Լեչեին» Ա Սերիայի 21-րդ տուրի խաղում՝ 3:0։
Բյանկոներիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի համար այս հաղթանակը 300-րդն էր Ա Սերիայում։
56-ամյա մասնագետը 300+ հաղթանակով Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի պատմության մեջ դարձավ միայն երրորդ մարզիչը։ Նրանից առաջ դա հաջողվել է միայն Ներեո Ռոկոյին (302) և Ջովանի Տրապատոնիին (352):