Հունվարի 21-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 21-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթեց «Բետիսին»։
«Բարսայի» հարձակվող Ֆերան Տորեսն այս խաղում դարձավ հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ:
Squawka-ի համաձայն՝ Տորեսն առաջին իսպանացին է, ով 2013 թվականի սեպտեմբերից ի վեր երեք գոլ է խփում «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայում կայացած խաղում: Վերջին անգամ նույնը հաջողվեց անել Պեդրոյին։