Հունվարի 21-ին Լա Լիգայի 21-րդ տուրի խաղում «Բետիսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային» (3:2)։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ներկայացրել է հետևյալ մեկնարկային կազմը՝ Պենյա, Բալդե, Կուբարսի, Արաուխո, Կոունդե, Պեդրի, Գյունդոգան, դե Յոնգ, Տորես, Յամալ, Լևանդովսկի։
Ըստ Opta-ի, սա 21-րդ դարում Լա Լիգայում առաջին դեպքն է, երբ թիմը 17 տարեկանից ցածր երկու ֆուտբոլիստ է խաղը սկսել մեկնարկային րոպեներից: Լամին Յամալի տարիքը 16 տարեկան 192 օրական է, իսկ Պաու Կուբարսիինը՝ 16 տարեկան 364 օրական։